Conditions of Use

Դառնալով sportto.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Գրանցում

sportto.am-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր: 
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: 
 

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

 
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը: 
sportto.am-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails). 
  • Ի պատասխան Ձեր նամակների
  • Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
  • Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:

Հղումներ

Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք sportto.am-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք sportto.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով sportto.am-ում տեղադրված հղումները: 

Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Պատվիված ապրանքը ստանալիս դուք պարտավորվում եք ստուգել առաքված ապրանքը։ Եթե Ձեր պատվիրած ապրանքը չի համապատասխանել չափսով կամ զգալիորեն տարբերվում է կայքում պատկերված նկարից, կարող եք վերադարձնել այն մեր առաքիչի օգնությամբ պատվերը ստուգելուց անմիջապես հետո։ Ստուգելուց և պատվերը ընդունելուց հետո ապրանքը ենթակա չէ վերադարձի։

Կայքի պատասխանատվությունը 

sportto.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է sportto.am-ի կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:  
 
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և sportto.am-ը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:  
 
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: 
 
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել: